Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կառավարությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով նախագահական լիազորությունների կեսը, որոնք վերաբերում են պետական գույքի մասնավորեցմանը, փոխանցվում է կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ԲԲԸ-ների սեփականաշնորհման ընթացքում թողարկված բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների էմիսիայի համաձայնեցման ֆունկցիաները պետության ղեկավարից փոխանցվել են կառավարությանը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Կարծիքներ