Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է մարզել Սիրիայի քրդերին

Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է մարզել Սիրիայի քրդերին

Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG): Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Իսկ ինչպես հայտնի է,YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ: Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ են անցկացրել 400 քուրդ զինյալների հետ:

Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով Սիրիայի իրենց աղբյուրները, հայտնում են, որ զինավարժանքներին ներկա են գտնվել ամերիկացի հրամանատարներ, ինչպես նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Ֆերհադ Աբդի Քոբանի):

Ի դեպ՝ Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:

Ենթադրվում է, որ զինավարժանքներին մասնակցած քուրդ գրոհայինները Հասեկեում կհամալրեն YPG-ի շարքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում