Ռուսական բոլոր ավիաընկերությունները երեխաների տոմսերի համար 50 տոկոս զեղչ կսահմանեն

Ռուսական բոլոր ավիաընկերությունները երեխաների տոմսերի համար 50 տոկոս զեղչ կսահմանեն

Ռուսական բոլոր ավիաընկերությունները հունվարի 10–ից երեխաների տոմսերի 50 տոկոս զեղչ կառաջարկեն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է  տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հանդիպմանը:

Նշվել է, որ հիմնական ավիաընկերությունները անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացրել են դեկտեմբերի վերջին։

Նա նշել է, որ այս փոփոխությունները Արդարադատության նախարարությունում կգրանցվեն մինչև հունվարի 14-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում