Նա և իր կարծիքը կիսողները պետք է շարունակեն մերժված լինել. Խաժակյանը՝ քաղաքական սպանությունների մասին Մուրազիի գրառմանը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խմբագիր Բորիս Մուրազիի՝ ավելի վաղ արված գրառմանն այն մասին, թե «Պատմությունը ցույց է տվել, որ պետության անվտանգության ապահովման համար լինում են ժամանակներ, երբ պետք են քաղաքական սպանություններ»:
Խաժակյանը գրել է, որ «Բորիսը և իր կարծիքը կիսողները քննադատում են գործող իշխանությանը ոչ ժողովրդավար լինելու համար», բայց միաժամանակ «Բորիսը և իր կարծիքը կիսողները դրական հուշեր ունեն Հայաստանում անցյալ դարձած քաղաքական սպանություններից»:
«Բորիսը և իր կարծիքը կիսողները նման բաներ գրելուց հետո, երբ հրավիրվում են իրավապահների մոտ, այլևս մտքի եղածը չեն ասում, տեսաբաններ են դառնում...
Բորիսը և իր կարծիքը կիսողները պետք է շարունակեն մերժված լինել թե՛ քաղաքական, թե՛ լրատվական դաշտում»,-եզրափակել է Խաժակյանը:
Նշենք, որ այս ամենը վերածվել է հեռակա բանավեճի, որովհետև Խաժակյանի գրառմանն էլ իր հերթին անդրադարձել է Մուրազին՝ նշելով, թե փորձում են «գործ սարքել» իր գլխին, քանի որ իր գրառման մեջ Հայաստանի մասին խոսք անգամ չկա:
Խաժակյանի գրառման տակ մեկնաբանություն է թողել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ զարմանք հայտնելով, որ նման մտքերի հեղինակը կարող է լրատվամիջոց ղեկավարել:
Հայկական ժամանակ
Կարծիքներ