Մեդվեդևը Բայդենին «քայլող դիակ» է անվանել
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը միտումնավոր է թողել իր իրավահաջորդներին Մոսկվայի հետ հարաբերություններում ծանր ժառանգություն, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Բայդենին «քայլող դիակ» անվանելով Telegram-ի իր ալիքում։
«Եթե Բայդենի խնդիրը իր անադեկվատությունն է, ապա նրա վարչակազմի մեղքն այն է, որ ռուսական ուղու վրա նա միտումնավոր շատ ծանր ճգնաժամային ժառանգություն է թողել իր իրավահաջորդների համար»,- գրել է Մեդվեդևը՝ մեկնաբանելով Ջո Բայդենի նախագահական ժամկետի ավարտը։
Մեդվեդևը նշել է, որ «օգտագործելով Բայդենի՝ քայլող դիակի օրինակը, որը մոռացության է մատնվել», կարելի է հետևել այն ուղուն, թե ինչպես փորձառու քաղաքական գործիչը «աստիճանաբար վերածվում է իրականությունից զրկված ծերունու»։
Կարծիքներ