Սիամական երկվորյակներին բաժանել են․ 18 ժամանոց բացառիկ վիրահատություն՝ Իտալիայում

Սիամական երկվորյակներին բաժանել են․ 18 ժամանոց բացառիկ վիրահատություն՝ Իտալիայում

Մեկ տարուց ավելի նախապատրաստումներ, 18 ժամանոց վիրահատություն, որին 30 բժիշկ ու բուժքույր է մասնակցել։ Իտալիայում բացառիկ վիրահատություն է իրականացվել՝ 2-ամյա սիամական երկվորյակներին բաժանելու համար։

Երկվորյակ աղջնակները շատ բարդ անոմալիա են ունեցել, երեխաներն իրար կպած էին գանգով՝ ծոծրակի հատվածում։ Բժիշկները քայլ առ քայլ վերականգնել են գլխուղեղի անոթները։ Սա առաջին նման վիրահատությունն է Իտալիայում, այն հաջող ավարտ է ունեցել։ Աղջնակներն իրենց լավ են զգում, սակայն դեռ բժիշկների հսկողության տակ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում