WSJ. Իրանը կարող է պատասխանել Իսրայելին 24-48 ժամվա ընթացքում
Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական ռազմական հարվածի կապակցությամբ կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել հինգշաբթի օրը The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա տեղեկություններով՝ Իսրայելը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է հրատարակությունը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Թեհրանը կպատասխանի հրետակոծությանը, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն՝ իրավիճակի սրում չհրահրելու համար։
Կարծիքներ