Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել «օմիկրոնով» վարակման թվի աճի պատճառով

Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել «օմիկրոնով» վարակման թվի աճի պատճառով

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին:

«Ես որոշում եմ կայացրել գործընկերների հետ խորհրդակցելուց հետո այսօրվանից արտակարգ դրություն հայտարարել», – ասել է Լոնդոնի քաղաքապետը։

«Մենք չափազանց մտահոգված ենք «օմիկրոնի» դեպքերի մեծ աճով։ Վերջին 24 ժամվա ընթացքում մենք նկատել ենք պանդեմիայի սկսվելուց ի վեր վարակման ամենամեծ թիվը (երկրում – խմբ.)», – պարզաբանել է Խանը։

Նրա խոսքով ՝ աճում է նաև հոսպիտալացումների թիվը, ինչը հանգեցնում է բուժանձնակազմի պակասի:

Բրիտանական առողջապահության գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 93 հազար նոր դեպք (պանդեմիայի համար առավելագույն ցուցանիշ): «Օմիկրոն» շտամմով վարակվածների ընդհանուր թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ գերազանցում է 24 հազարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում