Փողոցային պայքարի կազմակերպիչներից դիմել են իշխանությանը․ գործարք են առաջարկել

Փողոցային պայքարի կազմակերպիչներից դիմել են իշխանությանը․ գործարք են առաջարկել

Արդեն իսկ փաստ է, որ  իշխանափոխության պահանջով  ցուցարարների բողոքի ակցիաները գնալով մարում են։  Ոչ  փողոց են կարողանում փակել, ոչ էլ հանրահավաքներին են կարողանում մարդ հավաքել։ Անգամ արդեն խնդիր ունեն, եղած մարդկանց իրենց կողքը պահելու, էլ ու մնաց  իրենց պայքարին նոր մարդկանց ներգրավելու։ Այս մասին գրում է MediaNews-ը։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ  իշխանափոխության պահանջով փողոցային կազմակերպիչներից մեկը, ում անունը խոստացան մոտ  օրերս հայտնել, գործարք է առաջարկել իշխանությանը։

Վերջինս միջնորդավորված առաջարկ է արել իշխանությանը, և մասնավորապես՝ Նիկոլ  Փաշինյանին։  Առաջարկել է, որպեսզի ոստիկանությունը ուժ կիրառի և  ցրի բողոքի ակցիաները, այդպիսով իրենք՝ ցույցերի կազմակերպիչները դուրս կգան անելանելի վիճակից, իսկ դրա փոխարեն առաջարկել է վայր դնել իր պատգամավորական մանդատը։  Սակայն մեր աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանը հրաժարվել է նման գործարկից։ Ավելին՝  Փաշինյանը  հայտարարել է, թե ոնց մարդկանց կեղծ օրակարգով խաբել-հանել են փողոց, թող  ասեն որ տապալվել է շարժումը  ու տուն  ճանապարհեն։

Թե ով է եղել իշխանությանը գործարքը առաջարկողը, մեզ խոսատացան հայտնել առաջիկա օրերին, ինչի մասին բնականաբար կտեղեկացնենք նաև մեզ հետևողներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում