Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերվում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերվում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերվում է միայն Հայաստանին, կամ միայն Ադրբեջանին: Բոլոր դրույթներն առանց բացառության, հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին, թե Ադրբեջանին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը:

«Համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ չպետք է տեղի ունենան և Հայաստանում, և Ադրբեջանում: Ինչպես նախկինում ասել եմ՝ համաձայնեցված դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում