Մեծ Բրիտանիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել. RT
Մեծ Բրիտանիայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով 1014 մարդ է մարդ է մահացել: Այս մասին հայտնում է RT-ն:
Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 911 573 դեպք: Վիրուսի հետևանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 111 264 է:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել էր, որ երկրում արդեն ավելի քան 6.5 միլիոն մարդ ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
Կարծիքներ