Կուբայի իշխանությունները որոշել են բավարարել ցուցարարների պահանջները
Կուբայի իշխանությունները զանգվածային ցույցերից և անկարգություններից հետո ժամանակավորապես թույլատրել են երկիր մտնող անձնանց առանց մաքսատուրքի իրենց հետ սննդամթերք և դեղամիջոցներ բերել:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, նոր կանոնակարգն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրվանից և կգործի մինչև տարեվերջ:
Կուբայի վարչապետ Մարերո Կրուսն ընդգծել է, որ մաքսազերծված ներկրումը բազմաթիվ ճանապարհորդներիի պահանջն էր, իսկ կառավարությունն «իրավիճակը կգնահատի» դեկտեմբերի 31-ից հետո:
Ինչպես ավլեի վաղ հաղորդվում էր, Կուբայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունեցել նախորդ օրերին՝ պայմանավորված պարենային ապրանքների և դեղամիջոցների պակասով, ինչպես նաև գնաճով և կորոնավիրուսի դեմ պայքարի պետական քաղաքականությամբ: Ցուցարարները պահանջում էին, որ Կուբա եկողներին թույլ տան նման մթերքներ ներկրել:
Կարծիքներ