Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվել խորհրդարանական ընտրությունների օրը

Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվել խորհրդարանական ընտրությունների օրը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 6-ին, իր դեմ է մահափորձ է նախապատրաստվելիս եղել:

Ինչպես փոխանցում է Telesur հեռուստաալիքի կայքը, այս մասին Մադուրոն հայտնել է ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ տեղեկությունն իրեն փոխանցվել է անմիջապես ուղիղ եթերում՝ կոլումբիական աղբյուրներից:

«Կոլումբիական հետախուզության վստահելի աղբյուրը տեղեկացրել է, որ իմ դեմ մահափորձ էր նախապատրաստվել ընտրությունների օրը: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն մասնակցել է իմ սպանության ծրագրի նախապատրաստմանը»,- ասել է վենեսուելացի առաջնորդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում