Ռուսաստանում կորոնավիրուսի ծանրության աստիճանը կանխատեսող «հաշվիչ» են մշակել

Ռուսաստանում կորոնավիրուսի ծանրության աստիճանը կանխատեսող «հաշվիչ» են մշակել

Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալությունը «հաշվիչ» է մշակել, որը կանխատեսում է կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրությունը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովա:

Վերջինիս խոսքով՝ «հաշվիչը» թույլ կտա հիվանդության առաջին օրերին ավելի քան 90 տոկոս հավանականությամբ կանխատեսել վարակվածության աստիճանը:

Սկվորցովայի խոսքով՝  «հաշվիչը» մշակվել է մեքենայական ուսուցման հիման վրա: Այն հասանելի կլինի բոլորին մեկ շաբաթից:

Մասնագետն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար պետք է երկու ամսում պատվաստել  բնակչության 25 տոկոսին, այլապես 2021 թվականի մայիսին հիվանդության նոր բռնկում տեղի կունենա: 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 մլն-ը, մահացածներինը՝ 80 հազարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում