Շվեյցարիայում բացվել են ռեստորանները

Շվեյցարիայում բացվել են ռեստորանները

Շվեյցարիան սկսել է կորոնավիրուսի սահմանափակումների մեղմացման հերթական փուլը:

Երկուշաբթի օրվանից բացվում են ռեստորանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի 31-ից թույլատրվում է 30 մարդու  (նախկին 10-ի փոխարեն) մասնակցությամբ փակ տարածքում մասնավոր միջոցառումների անցկացումը, իսկ բաց տարածքում՝ 50 մարդ մասնակցությամբ՝ նախկին 30-ի փոխարեն:

Թույլատրվում է մինչեւ 50 մարդու մասնակցությամբ սպորտով զբաղվել՝ նախկին 15-ի փոխարեն:

Ուսանողական լսարաններում հանվել են որոշ սահմանափակումներ՝ չնայած նախկինի պես պարտադիր է դիմակ կրելը:

Դաշնային խորհուրդը նման մեղմացումների է դիմել հիվանդացության նվազեցման ֆոնին:

Շվեյցարիայում եւ Լիխտեյնշտեյնում պանդեմիայի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 693 հազար եւ մահվան ավելի քան 10,2 հազար դեպք:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում