Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մոտ 230 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մոտ 230 մարդ է զոհվել

Առնվազն 227 մարդ է սպանվել Գազայի հատվածում, որի ուղղությամբ Իսրայելի պաշտպանական ուժերի հարվածները չեն դադարում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Al-Jazeera միջարաբական հեռուստաալիքին:

Գազայի առողջապահական մարմինը հայտնել է, որ սպանվել է 64 երեխա և 38 կին:

Իսրայելում, վերջին տվյալների համաձայն, սպանվել է 12 մարդ, այդ թվում ՝ երկու երեխա:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում