Եգիպտոսը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Եգիպտոսը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Եգիպտոսի կառավարությունը մայիսի 19-ին որոշում է ընդունել մինչև մայիսի վերջ երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խանութները, սրճարանները, ռեստորանները, թատրոնները և մյուս մշակութային ու զվարճանքի կենտրոնները երկրում պետք է աշխատանքները դադարեցնեն 21:00-ին, արգելված են խոշոր, մարդաշատ միջոցառումները: Հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները պետք է անցկացվեն միայն բացօթյա տարածքներում:

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը երկրում վարակաբանական իրադրությունը կայուն է որակում: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 250 հազար մարդ, մահացել են 14 հազար 441-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում