Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությանը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայում:
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի արևելյան մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյում։


Կարծիքներ