Գերմանիայից զինվորականների լրացուցիչ համակազմ կժամանի Լիտվա
Գերմանիան ընթացիկ շաբաթում լրացուցիչ զինվորականների կուղարկի Լիտվա ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի կազմ: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել Է բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը:
«Արձագանքելով Ուկրաինայի հետ սահմանի իրադությանը եւ անվտանգության ոլորտում վիճակի վատթարացմանը Բալթիկայի երկրների տարածաշրջանում՝ Գերմանիան որոշում Է ընդունել Լիտվայում տեղաբաշխել լրացուցիչ թվով իր զինծառայողների, որոնք Լիտվա կժամանեն ընթացիկ շաբաթում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
2017 թվականին ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակները տեղաբաշխվել են Մերձբալթիկայի երեք երկրներում եւ Լեհաստանում՝ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման համար»:
Լիտվայում դրանց հրամանատարությունն ստանձնել Է Գերմանիան: Գումարտակի կազմում գտնվում են 1,2 հազար զինծառայողներ դաշինքի մի քանի երկրներից: Բեռլինը հայտարարել Է, որ պատրաստ Է ավելացնել իր մասնակցությունը՝ լրացուցիչ Լիտվա ուղարկելով Բունդեսվերի շուրջ 350 զինվոր եւ սպա: Բացի նրանցից, ներկայումս իրենց զինվորականներին են գործուղել Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան եւ Չեխիան: Անցած հինգ տաում գումարտակի կազմում են եղել ավելի քան 15 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի ինը երկրներց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ