Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին
Ադրբեջանի նախագահականը հաղորդել է, որ որպես Եվլախի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հերթական քայլ՝ ապահովվել է Ստեփանակերտի էլեկտրականության անջատումը հայկական էներգահամակարգից և միացումը Ադրբեջանի համակարգին։
Ըստ Ալիևի գրասենյակի՝ քաղաքի էլեկտրականությունն արդեն վերականգնվել է:
ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հաստատել է մայրաքաղաքի էլեկտրամատակարարման վերականգնման փաստը։
Կարծիքներ