Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրանք քննարկել են Լեռնային Ղաարաբաղում հակամարտության սրումը:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը։ Ռուսական կողմն իր խորը մտահոգությունն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսման առնչությամբ։ Նշվել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա, և որ ամենակարևորն է, անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։
Կարծիքներ