Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ինը զինծառայող
Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ինը թուրք զինծառայող, չորսը վիրավորվել են: Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ուղղաթիռի հետ կապը կտրվելուց անմիջապես հետո որոնման նպատակով ուղարկվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 օդանավ և ուղղաթիռ: Արդյունքում հաստատվել է, որ ուղղաթիռը կործանվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինը զոհվածների մարմինները և չորս վիրավորները: Տուժածները հոսպիտալացվել են»,- նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ