ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ նոր պատրաստուկին

ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ նոր պատրաստուկին

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FGA) հավանություն Է տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ Biogen ընկերության Aduhelm պատրաստուկին: Այդ մասին հաղորդել Է Axios-ը: Դեղամիջոցներով բուժման արժեքը կկազմի տարեկան 56 հազար դոլար: Aduhelm-ը դարձել Է Ալցհեյմերի հիվանդության դեմ հավանության արժանացած առաջին պատրաստուկը վերջին 18 տարվա ընթացքում:

Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ դեռ չկան նոր դեղորայքի օգնությամբ հիշողության եւ ուղեղի աշխատանքի վատթարացման կանխման ապացույցներ: Aduhelm-ը պատրաստուկ Է ներքին ընդունման համար, որը պետք Է ներարկվի միայն բժշկի կողմից: DFA-ն նաեւ նախազգուշացնում Է, որ դեղորայքի կողմնակի ազդեցությունների թվում կարող են լինել ուղեղի այտուց եւ արնահոսություն: Գերատեսչությունը դեղամիջոցին հավանություն Է տվել արագացված ընթացակարգով, որը նշանակում Է, որ Biogen ընկերությունը պետք Է անցկացնի պատրաստուկի օգտակարության լրացուցիչ փորձարկումներ:

Դրա հետ մեկտեղ դեղորայքը կարգելվի, եթե չապացուցվի նրա արդյունավետությունը, սակայն մինչ այդ Aduhelm-ը կգտնվի վաճառքում: DFA-ում նշում են, որ պատրաստուկին հավանություն տալիս օգտագործել են գիտականորեն հիմնավորված մոտեցում, թեեւ ԱՄՆ-ի գիտնականներն ու բժիշկները համաձայն չեն այդ որոշման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում