Պակիստանի հարավում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 62-ի

Պակիստանի հարավում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 62-ի

Առնվազն 62 մարդ Է զոհվել, ավելի քան 100-ը տուժել հունիսի 7-ին Պակիստանի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել Է BOL News հեռուստաալիքը՝վկայակոչելով երկաթուղային տրանսպորտի նախարարությունը: Վթարը տեղի Է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում:

Գնացքներից մեկը դուրս Է ընկել ռելսերից, ինչից հետո դրան Է բախվել երկրորդ շարժակազմը: Այս պահին այն ճյուղում, որտեղ տեղի Է ունեցել բախումը, երթեւեկությունը վերականգնվել Է: Փրկարարական գործողությունը շարունակվում Է, դրան մասնակցում Է Պակիստանի բանակը: Ավելի վաղ GeoTV հեռուստաալիքը հայտնել Էր 50-ից ոչ պակաս զոհվածների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում