Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 315 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի
Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 933-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 315 նոր դեպք, 183-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 572 հազար 311 դեպքից 7 մլն 340 հազար 87-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 389 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ