Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9,9 հա տարածքում բռնկված հրդեհները
Հունիսի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 45500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 8000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5200 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3000 քմ, Մարտունի քաղաքում՝ 2000 քմ, Վարդենիս քաղաքում՝ 5000 քմ,
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 200 քմ, Գնդեվազ գյուղում՝ 1,6 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Կամարիս գյուղում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ 2000 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 600 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9,9 հա:
Կարծիքներ