Ինդոնեզիայի 14-ամյա բնակչուհին տանը որպես ընտանի կենդանի 6 ահռելի պիթոն է պահում

Ինդոնեզիայի 14-ամյա բնակչուհին տանը որպես ընտանի կենդանի 6 ահռելի պիթոն է պահում

Ինդոնեզիայի 14-ամյա բնակչուհի Չալվա Իսմահ Քամալը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ տանը պահում է բավական անսովոր ընտանի կենդանիներ՝ վեց ահռելի պիթոն, որոնց խնամքի տեսանյութերով հաճախ է կիսվում սոցցանցերում:

Ինչպես նշում է Oddity Cental-ը, պիթոններն այնքան մեծ են, որ հեշտությամբ կարող են մարդ կուլ տալ, սակայն Քամալը նրանց սիրում և վստահում է՝ չանհանգստանալով իր անվտանգության մասին:

Աղբյուրը նշում է, որ Չալվայի մասին շատ բան հայտնի չէ. իր հարցազրույցներից մեկում աղջիկն ասել է, որ օձերին սկսել է խնամել չորս տարեկանից և երբևէ վախի զգացում չի ունեցել նրանց կողքին:

Հատկանշական է, որ սոցկայքերում հրապարակվող տեսանյութերում երևում է, որ Չալվայի կրտսեր եղբայրը ևս իրեն շատ հանգիստ ու ապահով է զգում պիթոնների շրջապատում:

Հայտնի է, որ աղջիկը նախորդ ամիս է սկսել օձերի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակել ու հասցրել է կարճ ժամանակում մեծ ճանաչում ստանալ:

Դեռահասի համոզմամբ՝ օձերը, ընդհանուր առմամբ, բացասակար կարծրատիպերի զոհ են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում