ԱՄՆ-ում երկարաձգվել է հանրային տրանսպորտում դիմակ կրելու արգելքը
Տարբեր տրանսպորտային միջոցներում պարտադիր դիմակ կրելու որոշումը Միացյալ Նահանգներում երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության հարցերով վարչությունից հայտնել են, որ դիմակների կրումը պարտադիր է լինելու ԱՄՆ տրանսպորտային բոլոր ցանցերում, այդ թվում և օդանավակայաններում, ինքնաթիռներում, ավտոբուսներում, երկաթգծային տրանսպորտում:
Նշվում է, որ այս քայլն ուղղված է երկրում կորոնավիրուսի տարածումը հանրային տրանսպորտի միջոցներում նվազագույնի հասցնելու համար:
Նախկինում արգելքը սահմանվել էր մինչև մայիսի 11-ը:
ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32.3 մլն դեմ, մահացել է շուրջ 576 հազար մարդ: Երկու ցուցանիշներով էլ ԱՄՆ-ն առաջատար է ողջ աշխարհում:
Կարծիքներ