Արգենտինայի դատարանը որոշում է կայացրել փակել փոխնախագահի դեմ հարուցված կոռուպցիոն գործերից մեկը
Դաշնային դատավոր Խուլիան Էրկոլինին որոշել է կարճել Արգենտինայի փոխնախագահ և պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դեմ գործը, ով կասկածվում էր հեղուկ բնական գազի ներկրմամբ պետական միջոցների յուրացման մեջ։ ՏԱՍՍ֊ի հաորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Perfil թերթը։
Դատավորը եկել է այն եզրակացության, որ հեղուկ գազը ձեռք է բերվել «շուկայական գնով», այլ ոչ թե գերարժեքով, ինչպես պնդում էր մեղադրող կողմը։ «Հետաքննության վարկածը՝ կապված խարդախության սխեմայի վերը նշված տարրերի հետ, պետք է բացառվի»,- ասվում է Էրկոլինիի վճռում։
2008-ից 2015 թվականներին, երբ Ֆերնանդեսը պետության ղեկավարն էր, հեղուկ բնական գազի ներմուծման ենթադրյալ խախտումների գործը բացվել է 2019 թվականին դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից: Նա Ֆերնանդես դե Կիրշներին համարում էր «հանցավոր կազմակերպության ղեկավար», որը մեքենայությունների միջոցով յուրացնում էր պետական միջոցները։
Փոխնախագահը մնում է մեղադրյալ կոռուպցիոն այլ գործերով։
Կարծիքներ