Ալմաթիում վաղվանից կչեղարկվի ահաբեկչական վտանգի սպառնալիքի բարձր՝ նարնջագույն մակարդակը

Ալմաթիի իշխանությունները որոշել են փետրվարի 7-ից չեղարկել ահաբեկչական սպառնալիքի բարձր նարնջագույն մակարդակը՝ կապված քաղաքում իրավիճակի կայունացման հետ։
Այս մասին կիրակի հայտնել են օպերատիվ շտաբից։
«Ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը հայտնում է Ալմաթի քաղաքում իրավիճակի կայունացման մասին։ Շտաբի ղեկավարի որոշմամբ՝ ահաբեկչական վտանգի բարձր նարնջագույն մակարդակի գործողությունը չեղարկվում է երկրի տարածքում փետրվարի 7-ի ժամը 00:00-ից (ՀՀ ժամանակով 22:00-ից)»,- ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ հատուկ մարմինները կշարունակեն իրականացնել ծառայություն ուժեղացված ռեժիմով:
Կարծիքներ