«Ալաշկերտը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել Ուելսի չեմպիոնի հետ

«Ալաշկերտը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել Ուելսի չեմպիոնի հետ

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Ուելսի չեմպիոն «Կոննահ Կի Նոմադսի» հետ:

Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: 19-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Կուրանը, որին 2 րոպե անց պատասխանել է «Ալաշկերտի»  նորեկ Դավիթ Խուրցիձեն: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին Խուրցիձեն երկրորդ գոլն է խփել, սակայն երկրորդ խաղակեսի 34-րդ րոպեին Հորանը հավասարեցրել է հաշիվը:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին՝ Երևանում: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 19.00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում