Ստեփանակերտում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ և 3 գնանկում

Ստեփանակերտում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ և 3 գնանկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից 2020թ. օգոստոսի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ և 3 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես, միջին գնաճ արձանագրվել է կարտոֆիլ 1 կգ՝ 33 դրամ (19.8%) և բենզին «ռեգուլյար» 1 լ՝ 10 դրամ (2.9%) ապրանքատեսակի համար: Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1 կգ՝ 33 դրամ (14.2%), հնկաձավար 1 կգ՝ 12 դրամ (1.8%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Բենզին» ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում