Քեյնը պատմական ռեկորդ է գրանցել ԵԱ-ում
Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի պատմության լավագույն ռմբարկուն։ Գրում է Armsport.am-ը։
Նա Եվրո-2024-ի կիսաեզրափակչի Նիդեռլանդների հետ խաղում իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Քեյնը խփեց իր վեցերորդ գոլը փլեյ-օֆֆում՝ այդպիսով շրջանցելով ֆրանսիացի Անտուան Գրիզմանին, ով այս փուլի խաղերում հինգ գոլ ունի։
Եվրո-2024-ի 1/2 եզրափակչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում մրցում է Նիդեռլանդների ընտրանու հետ: Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց նիդեռլանդացի ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ 18-րդ րոպեն անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Պատասխան գոլը հեղինակեց Հարի Քեյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Կարծիքներ