Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալվածների թվում կա 3 պաշտոնատար անձ. մանրամասներ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում կատարված գործողություններից հետո ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ կա 4 ձերբակալված, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են:
«Այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող փոխանցել՝ նախաքննության գաղտնիությունից և շահերից ելնելով»,- հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:
Կարծիքներ