Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել. ինչպես փրկարար նշանակել զինծառայություն չանցածին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի՝
1. Սահմանել փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կարծիքներ