ԱԺ նախագահը ստորագրել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի  տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ Արմեն  Գևորգյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ Արմեն  Գևորգյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում