ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Միջերկրական ծովում հորատման համար
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները՝ Կիպրոսի տարածքում՝ Միջերկրական ծովի արևելյան մասի վիճելի ջրերում հորատման համար: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի կողմից ապօրինի հորատման գործունեությանն ի պատասխան՝ ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել գործող պատժամիջոցները՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 12-ը»,- ասված է հայտարարության մեջ:
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ապօրինի հորատման գործունեության դեմ պատժամիջոցների ռեժիմը հիմնված է 2019 թ. հոկտեմբերի 14-ի ԵՄ Խորհրդի եզրակացությունների վրա: Պատժամիջոցները մեկ տարով երկարացվել էին 2020 թ. նոյեմբերի 6-ին: Դրանք ներառում են ԵՄ ուղևորությունների արգելք և ֆիզիկական ու իրավաբանական անձանց ակտիվների սառեցում: Բացի դրանից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է ԵՄ-ից միջոցներ տրամադրել պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպություններին:
Կարծիքներ