Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախատեսում է քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակը ՌԴ այցի ընթացքում
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ պլանավորում է քննարկել սպառազինությունների մատակարարումները և Աֆղանստանում իրավիճակը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում: Ռուսաստան ժամանելուն պես նրա ելույթները կիրակի օրը հեռարձակվել են Իրանի պետական հեռուստատեսությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Աֆղանստանում իրավիճակը կդառնա այն թեմաներից մեկը, որը կողմերը կքննարկեն այս այցի ընթացքում»,- ասել է Բաղերին: Նրա խոսքով՝ Աֆղանստանում կատարվող փոփոխություններն ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի։
Կարծիքներ