Պուտինը և Մոդին քննարկել են Ուկրաինայից հնդիկ ուսանողների տարհանման հարցը
Հնդիկ ուսանողները, որոնք «պահվում էին արմատականների մոտ, լքել են Խարկովը միայն Կիևի իշխանությունների վրա միջազգային ուժեղ ճնշման արդյունքում»: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ասել է, որ ռուս զինվորականներն ամեն ջանք գործադրում են Ուկրաինայի Սումի քաղաքից Հնդկաստանի քաղաքացիների տարհանումն ապահովելու համար։
«Ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Խարկովում արմատականների կողմից պահվող հնդիկ ուսանողներին հաջողվել է լքել քաղաքը միայն Կիևի իշխանությունների վրա միջազգային ուժեղ ճնշման արդյունքում… Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին այն միջոցառումների համար, որոնք ձեռնարկվում են իր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ