Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հոսպիտալացված 11 երեխայից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:
Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10 երեխա:
Հիշեցնենք, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։
Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
Կարծիքներ