ԱՀԿ-ում անհանգստացած են կորոնավիրուսի նոր մանրԷահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցով
Կորոնավիրուսի նոր մանրԷահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն Է հարուցում: Փետրվարի 5-ին Agence France-Presse-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Դա մեծ հարց Է, որն անհանգստություն Է հարուցում»,- նշել Է Կլյուգեն՝ պատասխանելով կորոնավիրուսի նոր տարբերակների դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին հարցին: Նա նաեւ հավելել Է, որ բացառված չԷ կորոնավիրուսի այլ, ավելի խնդրահարույց մուտացիաների հայտնվելը: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք Է ընդհանուր ջանքերով արագացնի պատվաստման արշավը: ԱՀԿ-ի Արտակարգ իրավճակի կոմիտեն հունվարի 14-ին կայացած իր նիստում երկրներին կոչ Է արել ընդլայնելու կորոնավիրուսի առաջացրած COVID-19 հիվանդության՝ մուտացիայի ենթարկվող հարուցիչների համագենային հաջորդականության գիտական հետազոտությունները, ինչպես նաեւ առկա տեղեկատվության մասին հայտնի դարձնել մյուս պետություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ