ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 տոկոս: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 5.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%»,- ասված է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում