ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք մասնակցել ենք այդ գործողությանը որպես չեզոք կողմ։
Չեմ կարող թվեր հաստատել։ Կազմակերպչական աշխատանքը կատարվել է կողմերի կողմից։ Մարմինները փոխանցվել են այսօր մեր ներկայությամբ»,- ասաց Ամատունին։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը հայտնել էր, թե հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց այս թիվը։
Կարծիքներ