Կուրոնյան ծովածոցում ռուսական սահմանը խախտած լիտվացիները վերադարձել են հայրենիք

Կուրոնյան ծովածոցում ռուսական սահմանը խախտած լիտվացիները վերադարձել են հայրենիք

Կիրակի Կուրոնյան ծովածոցում ռուսական սահմանը խախտած և ռուս պաշտոնյաների կողմից ձերբակալված Լիտվայի երեք քաղաքացիներ վերադարձել են իրենց երկիր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին LRT ազգային ռադիոյին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի մամուլի գծով ներկայացուցիչ Վիտաուտե Շմայզիտե-Կուլեշենեն։

«Լիտվայի ձերբակալված քաղաքացիները բարեհաջող վերադարձել են Լիտվա»,- ասել է նա։

Դրան, ըստ ԱԳՆ ներկայացուցչի, նպաստել են լիտվական կողմի համակարգված գործողությունները։ 

Նա չի հերքել, բայց նաև չի հաստատել ԶԼՄ-ների այն տեղեկությունը, թե ձերբակալվածների թվում է Կլայպեդայի շրջանի քաղաքապետ Բրոնիուս Մարկաուսկասը, ով ձկնորսության սիրահար է:

«Այս տեղեկությունը ճշտվում է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում