Ուկրաինան վերսկսել է Էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից

Ուկրաինան վերսկսել է Էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից

Ուկրաինան վերսկսել Է ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը Ռուսաստանից: Այդ մասին վկայում են «ՈւկրԷներգո» ընկերության կայքում զետեղված տվյալները:

Ավելի վաղ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Յուրի Վիտրենկոն հայտարարել Է, որ հանդես Է գալիս Ռուսաստանից եւ Բելառուսից ԷլեկտրաԷներգիայի ներմուծման «խելամիտ սահմանափակումների» օգտին: Նաեւ նա հանդես Է եկել ՌԴ-ի եւ Բելառուսի հետ Էներգահամակարգից անջատվելու օգտին, հայտարարելով, որ Կիեւին անհրաժեշտ Է միանալ եվրոպական Էներգահամակարգի հետ: «Ռուսաստան. արտահանում 0 մեգավատ/ժամ, ներմուծում՝ 200 մեգավատ/ժամ»,-հաղորդվում Է կայքում զետեղված ինֆոգրաֆիկում:

Ազգային հանձնաժողովը, որը պետական կանոնակարգում Է իրականացնում Էներգետիկայի եւ կոմունալ ծառայությունների ոլորտներում, 2020 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում 2021 թվականի հունվարի 1-ից չեղարկել Է օրենսդրության իրագործման այն նորման, որը նրան իրավունք Է տալիս, մասնավորապես, վերացնել Էներգաընկերակցության անդամ չհանդիսացող երկրների հետ ԷլեկրաԷներգիայի ներմուծման-արտահանման մասով միջազգային հատումների բաշխման աճուրդները:

Դա թույլ Է տվել թրեյդերներին՝ ԷլեկտրաԷներգիա ներմուծել Ռուսաստանից եւ Բելառուսից:

Ուկրաինան հունվարի 3-ին վերսկսել Է ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը Բելառուսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում