«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ծննդյան օրը։ Նա դարձել է 44 տարեկան։
«Ծնունդդ շնորհավո՜ր։ Ցմահ սիրում եմ քեզ»,- ընտանեկան նկարներին կից գրել է Քարդաշյանը։
Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանն այժմ Քանյե Ուեսթից բաժանվելու գործընթացում է։ Նա ապահարզանի համար դատարան էր դիմել այս տարվա փետրվարի կեսերին։ Բաժանման պատճառը նա անվանել է «անհաղթահարելի տարաձայնությունները»։
Նշենք՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014-ի մայիսին։ Աստղերն ունեն 4 երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Պսալմը։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Քիմը նախկինում ևս երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000 թվականին՝ 19 տարեկանում Քիմն ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004-ին: Բացի այդ, 2011-ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 72 օր:
Ինչ վերաբերում է Քանյե Ուեսթին, ապա նա ավելի վաղ՝ 2006-2008 թվականներին, նշանվել էր դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։
Կարծիքներ