Հանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դո՛ւք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը. ԼՂ ՄԻՊ

Հանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դո՛ւք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը. ԼՂ ՄԻՊ

«Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն…»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Գրառման մեջ նաև ասվում է.

«Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության...

Վերցրի հեռախոսս ու նկարեցի:

Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ:

Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:

Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:

Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դո՛ւք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում