Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը կազմել է գրեթե 46 հազար մարդ

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը կազմել է գրեթե 46 հազար մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շաբաթ օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է , որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 հազարի։

«Զոհերի թիվը հասել է 45968-ի, որոնցից 4267-ը Սիրիայի քաղաքացիներ են»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ առաջին երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 13 հազար հետցնցում։ «Ընդհանուր առմամբ փլուզվել է 26300 շենք, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել դրանցից 26032-ի փլուզման վայրում»,- ասաց նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում