ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:
«Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի վերաբերյալ:
Կարծիքներ