Էրդողանին և Դավութօղլուն «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

Էրդողանին և Դավութօղլուն «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուն մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական Azadiya Welat թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և Դավութօղլուի հրահանգով քրդաբնակ շրջաններում կեղտոտ կոտորածներ են տեղի ունենում։ Այդ խոսքերը թուրքական դատարանը որակել է որպես «պաշտոնյային ուղղված վիրավորանք»։

«Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար դատարանը Բոլթանին դատապարտել է մեկ տարի երկու ամիս տասնյոթ օր, իսկ Դավութօղլուն վիրավորելու համար՝ 10 ամիս ազատազրկման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում